Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը։

Պատժամիջոցները վերաբերում են ութ կազմակերպության, մեկ նավի և մեկ անհատի՝ Թեհրանի պաշտպանական արդյունաբերությանը զգայուն սարքավորումներ մատակարարելու ենթադրյալ դերակատարման համար։

«Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խափանելու Իրանի կողմից բալիստիկ հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ասիմետրիկ զենքի ծրագրերի հիմքում ընկած զգայուն տեխնոլոգիաներ, բաղադրիչներ և կրկնակի նշանակության սարքավորումներ ձեռք բերելու ցանկացած ջանք», -հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։