ԱՄՆ նախագահ Թրամփին լրագրողները հարցրել են, թե որքան ժամանակով է նա իրականում հետաձգել իր որոշումը՝ Իրանի հետ Իսրայելի պատերազմ մտնելու վերաբերյալ։
Մեկ օր առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ որոշում կընդունի երկու շաբաթվա ընթացքում։ Դիտորդները նկատել են, որ նախագահը հաճախ ասում է, որ շաբաթներ անց գործողություններ կձեռնարկի, բայց հետո ոչինչ չի պատահում։
«Ես նրանց [Իրանին] որոշակի ժամանակ եմ տալիս, և ես կասեի, որ երկու շաբաթը առավելագույնն է», -ըստ BBC-ի՝ պատասխանել է Թրամփը։





























