ԱՄՆ ռազմական և հետախուզական պաշտոնյաները գրանցել են նշաններ, որ Իրանի կողմից աջակցվող խմբավորումները պատրաստվում են հարձակվել Իրաքում և հնարավոր է՝ Սիրիայում գտնվող ամերիկյան բազաների վրա, հաղորդում է The New York Times-ը։

Մինչ այժմ ԱՄՆ զինվորականների դեմ որևէ գործողություն չի ձեռնարկվել, և Իրաքի իշխանությունները փորձում են համոզել խմբավորումներին զերծ մնալ հարձակումներ իրականացնելուց՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածների, նշում է թերթը։