Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածներ է հասցրել Իրանի արեւմտյան, արեւելյան եւ կենտրոնական օդանավակայաններին։ Այս մասին տեղեկացրել է բանակի մամուլի ծառայությունը։

«Իրանի օդային տարածքում  գերազանցության ամրապնդման ջանքերի շրջանակում Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել է իրանական ռեժիմի վեց օդանավակայաններ երկրի արեւմուտքում, արեւելքում եւ կենտրոնում։ Հարվածների հետեւանքով վնասվել են թռիչքուղիները, ստորգետնյա օբյեկտները, լցարկող ինքնաթիռ։ Անօդաչու սարքերը ոչնչացրել են իրանական ռեժիմի 15 կործանիչներ եւ ուղղաթիռներ»,- նշվել է հայտարարությունում։