Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան մտադիր է հրաժարվել Հաագայում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովին մասնակցությունից, ուր պլանավորել էր մեկնել։ Այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Որոշման պատճառը չի նշվում։ Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը նույնպես հրաժարվել էր մասնակցել գագաթաժողովին։ Նրա վարչակազմը դա բացատրել է «երդմնակալությունից հետո պետական ​​բազմաթիվ գործերով» եւ «Մերձավոր Արեւելքում իրավիճակի փոփոխությամբ»։

Վերջին տարիներին Ճապոնիայի վարչապետը մշտապես մասնակցել է հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարների հանդիպումներին։