Կոստա Ռիկայի դատական ոստիկանությունը երկուշաբթի հայտնել է, որ ԱՄՆ արտահանձնման հարցապնդումից հետո թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալել է անվտանգության նախկին նախարարին եւ նախկին դատավորին, հաղորդել է Reuters-ը։
Սան Խոսեում ձերբակալվել է անվտանգության նախկին նախարար եւ դատավոր Սելսո Գամբոա Սանչեսը, իսկ նրա ենթադրյալ հանցակից Էդվին Լոպես Վեգան՝ Կոստա Ռիկայի Կարիբյան ջրավազանի հարավային մասում։
«Սա մեր երկրի համար կարեւոր փուլ է, քանի որ երկու կոստառիկացիներ կկանգնեն դատարանի առջեւ՝ Միացյալ Նահանգներում մեղադրանքներ առաջադրելու համար»,- մամուլին ուղարկված տեսանյութում ասել է դատական ոստիկանության տնօրեն Ռենդալ Զունիգան։




























