ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի եւ Իսրայելի միջեւ հրադադարի մասին՝ խնդրելով չխախտել այն։
«Հրադադարն ուժի մեջ է։ Խնդրում եմ, մի՛ խախտեք այն։
Դոնալդ Թրամփ, Միացյալ Նահանգների նախագահ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հաղորդել էին Իսրայելի հետ հրադադարի իրականացման փուլի մասին։
ԱՄՆ նախագահն ինքը հայտարարել էր, որ Իրանն ու Իսրայելը գրեթե միաժամանակ դիմել են իրեն խաղաղության խնդրանքով։




























