Իրանի Համադան նահանգի Ռեզեն եւ Նահավանդ քաղաքներում ձերբակալվել են վեց անձինք, որոնք գործունեություն են ծավալել Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադի» ցուցումով, հաղորդել է Fars-ը՝ հղում կատարելով Իրանի ԻՀՊԿ-ին։

«Այս վարձկանները, կիբեռտարածքում նպատակային գործողությունների միջոցով, ռեժիմի գործակալների հետ շփվելով, փորձել են հանրային անկարգություններ առաջացնել, վարկաբեկել իրանական ռեժիմի կերպարը եւ քայքայել նրա իմիջը։ Սակայն նրանց գործողությունները խափանվել են ստույգ եւ ժամանակին տրամադրված հետախուզական տեղեկատվությամբ»,- գրել է իրանական լրատվամիջոցը։