Բանակցությունների ընթացքին ծանոթ դիվանագետը NBC News-ին տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը գործարքի կնքման միջնորդ են դարձել Կատարի բարձր ղեկավարության աջակցությամբ, որն Իրանին է հանձնել հրադադարի մասին առաջարկը։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը զանգահարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին եւ ուղիղ ասել նրան. «Այլեւս ոչ մի պատերազմ, ոչ մի մարտական գործողություն։ Իրանցիները զգալիորեն թուլացել են»։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ մինչ Թրամփը խոսում էր իսրայելցիների հետ Օվալաձեւ աշխատասենյակից, ազգային անվտանգության նրա թիմը իրանցիներին տեղեկություններ էր հաղորդում միջնորդների միջոցով։

Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ Թրամփը ձեռք է բերել հրադադարի վերաբերյալ Նեթանյահուի համաձայնությունը, իսկ հետո Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հասկացրել են իրանցիներին՝ «ուղիղ եւ անուղղակի», որ Միացյալ Նահանգները ցանկանում է հրադադար, եւ որ իրանցիները պետք է համաձայնեն դրան։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր Իրանի եւ Իսրայելի միջեւ հրադադարի մասին։

Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել են նաեւ Թեհրանում եւ Թել Ավիվում։