Իրանի ժողովուրդը, պաշտոնյաները եւ կրոնական գործիչները շաբաթ օրը Թեհրանում կմասնակցեն երկրի դեմ Իսրայելի վերջին հարձակման ժամանակ զոհված բարձրաստիճան հրամանատարների պետական ​​հուղարկավորությանը, հաղորդել է Tasnim-ը։

Իսրայելը պատերազմ է սկսել Իրանի դեմ հունիսի 13-ին՝ ավիահարվածներ հասցնելով իրանական միջուկային, ռազմական եւ բնակելի օբյեկտներին, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 600 իրանցի, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորական հրամանատարներ, միջուկային գիտնականներ եւ շարքային քաղաքացիներ։

Արարողության ժամանակ հրաժետ կտան Իրանի Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բակերիին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիին,  Իրանի «Հաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Գոլամ Ալի Ռաշիդին, ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Ալի Հաջիզադեին եւ իրանցի մի քանի միջուկային գիտնականների։

Զոհերի պետական ​​հուղարկավորության արարողությունը նախատեսված է շաբաթ օրը Թեհրանում եւ կսկսվի տեղի ժամանակով ժամը 08:00-ին՝ Թեհրանի համալսարանի գլխավոր դարպասից դեպի Ազադի հրապարակ, քաղաքացիների եւ պաշտոնյաների զանգվածային մասնակցությամբ։