ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն հայտնել է, որ աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հղած իր շնորհավորական ուղերձին՝ Իրանի նկատմամբ նրա «վճռական գործողությունների» համար, հաղորդել է CNN-ը։

Ռյութեն շնորհավորել է Թրամփին եւ Իրանի դեմ ԱՄՆ հարձակումն անվանել է «իսկապես արտասովոր» երեքշաբթի սոցիալական ցանցերում նախագահի հրապարակած հաղորդագրություններում։

Չորեքշաբթի առավոտյան Նիդեռլանդներում ՆԱՏՕ գագաթաժողովում լրագրողների հետ զրույցում Ռյութեն ասել է, որ չի վերանայում ԱՄՆ հարձակումների վերաբերյալ իր գնահատականն այն բանից հետո, երբ լրատվամիջոցների հաղորդագրությունները կասկածի տակ են դրել դրանց արդյունավետությունը։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանի երեք միջուկային օբյեկտներին ԱՄՆ հասցրած ռազմական հարվածները չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները եւ, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն։

Այնուամենայնիվ, չորեքշաբթի Ռյութեն շարունակել է գովաբանել Թրամփին եւ ԱՄՆ ռազմական գործողություններն Իրանում։

«Իրանի միջուկային օբյեկտի վրա նետված 14 հսկայական ռումբերը, կարծում եմ, չափազանց կարեւոր էին իրանցիների միջուկային ներուժը ոչնչացնելու համար, որը, ինչպես միշտ հայտարարել է ՆԱՏՕ-ն, Իրանը չպետք է ունենա»,- ասել է նա։