Հունիսի 26-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +31+33։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +24+28,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +23+26,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+13+15, ցերեկը՝ +27+30,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +22+25,
Լոռիում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +24+27,
Տավուշում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +28+31,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +22+25,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +26+30,
Արարատում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +22+25,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +31+34,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +28+32,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+25։





























