Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ապացույցներ ունի, ըստ որոնց Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաները ներգրավված են Իսրայելին աջակցելու գործում։ Ըստ իրանցի դիվանագետի՝ դա տեղի է ունեցել առանց այն երկրների կառավարությունների իմացության, որոնցում տեղակայված են այդ օբյեկտները։
«Մենք ապացույցներ ունենք նաև, որ [Մերձավոր Արևելքի] տարածաշրջանում տեղակայված ամերիկյան բազաները, չնայած այն երկրների կառավարությունների իմացության բացակայությանը, որտեղ դրանք տեղակայված են, որոշակի դեր են խաղացել Իսրայելին աջակցելու գործում», - IRIB հեռուստաալիքի եթերում շեշտել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։





























