Իրանի միջուկային օբյեկտները զգալի վնասներ են կրել Իսրայելի և ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով։ IRIB հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Երկօրյա հրետակոծություններից հետո Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փորձագետները մանրակրկիտ գնահատում են հարձակումների հետևանքները։ Արդեն կարող ենք ասել, որ վնասը լուրջ է», - նշել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նրա գնահատմամբ՝ որոշ կառույցներ և օբյեկտներ ավերվել են, ինչը պատճառված վնասի փոխհատուցման հարց է առաջացնում։