Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ վճռական է» Գազայի նոր հրադադարի միջնորդության հարցում, հաղորդում է Associated Press-ը։
ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո Մակրոնն ասել է, որ Թրամփը «շատ գիտակցում է հրադադարի կարևորությունը» Գազայի համար՝ Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի ավարտից հետո։
«Կարծում եմ՝ նրա հանձնառությունը վճռական է այս հարցում», - ասել է Ֆրանսիայի նախագահը։
Ելիսեյան պալատի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Մերձավոր Արևելքը և Ուկրաինան։





























