Ոստիկանության Արթիկի բաժնում, հունվարի 13-ին, ժամը 14.20-ին, «շտապօգնության» կայանից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Պեմզաշեն գյուղի բնակիչ, 76-ամյա Եզնակ Դավթյանի տուն, որտեղ հայտնաբերել են նրա դիակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Դավթյանի տանը միացված էլեկտրական տաքացուցիչից բազմոցն այրվել է, ինչի հետեւանքով նա շնչահեղձ է եղել:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: