Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, հունվարի 13-ին, ժամը 15.20-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 54-ամյա Վաչագան Սաֆարյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 2011 թ. դեկտեմբերին գողացել է Ազատավան գյուղի կամրջի թուջե արգելապատնեշը` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն:




























