Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, հունվարի 13-ին, ժամը 14.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, Լյուքսեմբուրգի փողոցի թիվ 9 շենքի մոտից բերման են ենթարկել 22-ամյա Ժոզեֆ Ա.-ին:
Պարզվել է, որ նա 2011 թ. դեկտեմբերին Նոր Նորքի վարչական տարածքում գտնվող մի կրպակից գողացել է տեսաերիզներ:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:




























