Հունվարի 13-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է հրավիրվել 36-ամյա Հայաստան Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ 2011 թ. դեկտեմբերի 16-ին Ազատան-Գյումրի երթուղու միկրոավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է ոսկյա շղթա:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: