Հունվարի 13-ին, ժամը 17.05-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Միրզախան» կոչվող տարածքից կրակոցների ձայներ են լսվում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքից բերման է ենթարկել 26-ամյա Կոլյա Ա.-ին, 22-ամյա Գեւորգ Ղ.-ին եւ 22-ամյա Մաթեւոս Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Կոլյա Ա.-ն իր մոտ ապօրինի պահվող «ԻԺ-17» մեկփողանի ողորկափող որսորդական հրացանով կատարել է կաքավի ապօրինի որս:

Հրացանն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: