Երեւանում, հունվարի 13-ին, ժամը 21.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Սայաթ-Նովայի պողոտայի եւ Նալբանդյան փողոցի խաչմերուկում բախվել է մեկ այլ «Օպել»-ի,  այնուհետեւ` ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: