ՀՀԿ գրասենյակում, այսօր` հունվարի 14-ին, կուսակցության երիտասարդական կազմակերպությունն ամփոփել է նախապես հայտարարված «Իսլամական աշխարհում հեղափոխական իրադարձությունների նախադրյալները եւ պատճառահետեւանքային կապի վերլուծությունը» թեմայով վերլուծական աշխատանքների մրցույթի արդյունքները: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀԿ գրասենյակից: Նրանց փոխանցմամբ` մրցույթին ներկայացված աշխատանքների ընտրությունը կատարվել էր մրցութային մասնագիտական հանձնաժողովի կողմից: Լավագույնը ճանաչված աշխատանքի հեղինակ Սարգսյան Դավիթը պարգեւատրվել է 100.000 դրամով, իսկ 3-րդ տեղերը գրաված Սարգսյան Սոնան եւ Պողոսյան Նաիրան` 50.000-ական դրամով:
Մասնակիցները պարգեւատրվել են նաեւ գրականությունով, պատվոգրերով եւ շնորհակալագրերով: Հաղթողներին եւ մասնակիցներին շնորհավորել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կ.Ավագյանը, ինչպես նաեւ մասնագիտական հանձնաժողովի նախագահ, թուրքագետ Ռ.Մելքոնյանը: Օգտվելով առիթից, Կ.Ավագյանը նաեւ շնորհավորել է ներկաներին Ցեղակրոնի օրվա առթիվ` նշելով, որ ցեղակրոնությունը գենը կրելու կարողությունն է, եւ յուրաքանչյուր հայորդի ցեղակրոն է:




























