Հարավային Կորեայում հինգ օր շարունակված հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 14 մարդ, ևս 12-ը անհետ կորել են, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով կառավարության տվյալներին։

Կիրակի առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ, մոտ 3840 մարդ դեռևս տարհանված է իրենց տներից, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Կիրակի օրը Հարավային Կորեայի տարածքի մեծ մասում անձրևը դադարել է, և, ըստ նախարարության ներկայացուցիչների, հորդառատ անձրևի մասին նախազգուշացումները հանվել են ամբողջ երկրում։ Ըստ նախարարության հաղորդագրության, չորեքշաբթի օրվանից հարավային շրջաններում մոտ 600-800 միլիմետր տեղումներ են եղել։