Նորապատ-Սարդարապատ ճանապարհի 1-ին կմ-ին, հունվարի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իրար են բախվել «ԶԻԼ-ՄՄԶ 4502» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: