Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը լիովին բավարարված է Nabucco ծրագրի շուրջ անցած երկուշաբթի Անկարայում ստորագրված պայմանագրով,- հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Ալիևն ասել է, որ Ադրբեջանն այն երկրների թվում է, որոնք սկսել են այդ նախագծի իրականացումը՝ ընդգծելով, որ իր երկրի ունեցած բնական գազի պաշարները կբավարարեն՝ բոլոր ուղղություններով տեղափոխելու համար։

Ադրբեջանի ղեկավարը հույս ունի, որ մոտ ժամանակներս Ադրբեջանի ու Թուրքիայի միջև կստորագրվի գազի տարանցման մասին պայմանագիր։