Ռուսաստանը շարունակում է աջակցել Վրաստանի նախագահի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ռուսաստանցիների եւ Հարավային Օսիայի քաղաքացիների ներկայացրած հայցադիմումներին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում:
«Ինչ վերաբերում է Սահակաշվիլիին, սխալ է ասել, թե մենք այդ հարցին ուշադրություն չենք դարձնում, մենք աջակցում ենք Վրաստանի նախագահի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ռուսաստանցիների եւ Հարավային Օսիայի քաղաքացիների ներկայացրած հայցադիմումներին: Այդ գործընթացն ինչ-որ ժամանակ է խլում»,- ասելէ Լավրովը:
Նա նշել է, թե ՄԻԵԴ ներկայացված հայցերը որեւէ կերպ կապված չեն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը ՌԴ անդամակցության հետ: «Անգամ չարժե համեմատել եւ մեկ հարթակի վրա դնել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը ՌԴ-ի անդամակցությունը այն հանցագործությունների հետ, որ կատարել է Սահակաշվիլին եւ որոնք ներում ունենալ չեն կարող»,- ասել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























