Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով, 2011թ. հունվար-նոյեմբերին բանկային համակարգով Հայաստան է մտել 1,38 միլիարդ դոլար ոչ առեւտրային բնույթի մասնավոր փոխանցում:

2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճը կազմել է 238,3 միլիոն դոլար կամ 20,9 տոկոս: Նշենք, որ հունվար-նոյեմբերի համար ռեկորդային է եղել 2008-ը` 1,49 միլիարդ դոլար:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով նախորդ երկու տարիներին զգալի նվազել էր Ռուսաստանից ստացվող փոխանցումների ծավալը:

Անցած տարվա հունվար-նոյեմբերին Ռուսաստանից ստացվել է ընդհանուր փոխանցումների 83,7 տոկոսը կամ 1,16 միլիարդ դոլար: 2010թ. հունվար-նոյեմբերի համեմատ աճը կազմել է 217,7 միլիոն դոլար:

Դրամով ընդհանուր փոխանցումները կազմել են 512,9 միլիարդ: Ընդհանուր մանրածախ ապրանքաշրջանառության եւ ծառայությունների մատուցման նկատմամբ փոխանցումները կազմել են 27,5 տոկոս: Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշն աճել է 2 տոկոս:

Նկատենք, որ նույն ժամանակահատվածում Հայաստանում դոլարի փոխարժեքը ընկել է 0,9 տոկոս, ինչի հետեւանքով փոխանցումները դրամային արտահայտությամբ` նվազել են 3,3 միլիորդ դոլար. տնային տնտեսությունները հենց այդքան գումար են կորցրել փոխարժեքի տատանումից:

Նշենք նաեւ, որ Հայաստանում հունվարից սկսված փոխանցումների աճը նվազել է սեպտեմբերին: Դեկտեմբերի տվյալները Հայաստանի Կենտրոնական բանկը կհրապարակի հաջորդ ամիս: