Նավթի գները երկուշաբթի օրը անկում են ապրել, քանի որ ՕՊԵԿ+-ի՝ արդյունահանումը կրկին մեծացնելու որոշումը մտավախություններ է առաջացրել առաջարկի ավելցուկի վերաբերյալ, մինչդեռ ԱՄՆ տվյալները վկայում են տնտեսության թուլացման մասին։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը մեկ բարելի համար կազմել է 69,46 դոլար, ինչը 0,21 դոլարով (0,3%) ցածր է, քան նախորդ առևտրի փակման ժամանակ։ Ուրբաթ օրը այդ պայմանագրերի գինը նվազել է 2,03 դոլարով (2,8%)՝ մեկ բարելի համար հասնելով 69,67 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները էժանացել են 0,1 դոլարով (0,15%)՝ մեկ բարելի համար հասնելով 67,23 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը նվազել է 1,93 դոլարով (2,8%)՝ մեկ բարելի համար հասնելով 67,33 դոլարի։

Անցյալ շաբաթ Brent-ի և WTI-ի գները բարձրացել են 3%-ով։