ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը ֆիասկո էր ՀՀ վարչապետի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այժմ Փաշինյանը միջազգային նվաստացման հետ կապված իր ողջ դժգոհությունը, որը գագաթնակետին հասավ Վաշինգտոնում երկու հաղթողների և մեկ պարտվողի գագաթնաժողովին իր մասնակցությամբ, կթափի իր սեփական ժողովրդի վրա», - ասել է Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը կշարունակի Հայ Առաքելական Եկեղեցուն ճնշելու իր քաղաքականությունը, և Վաշինգտոնում հանդիպումը Հայաստանին որևէ էական բան չի տալիս։ «Նրանք նրան չեն տրամադրում իրենց անվտանգության որևէ իրավական կամ այլ երաշխիք։ Միայն խոսքեր առաջիկա «պայծառ ապագայի» մասին և փոխադարձ խոստումներ՝ «վրեժ չլուծելու», - եզրափակել է նա։