Այսօր՝ օգոստոսի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Նորագավիթ թաղամասում՝ «Կանաչ» սուպերմարկետի դիմաց, բախվել են «Volvo», «Nissan Tiida», «Hyundai Tucson» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
 
Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանող հատուկ տարածք: