Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի հանրապետության նկատմամբ իրականացվող քաղաքականությունը, ինչպես նաև նախկին ամերիկյան իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները։
«Կարծում եմ, որ [ԱՄՆ] նախկին վարչակազմի օրոք գործած մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է»,- այդ մասին վրացի լրագրողների հետ զրույցում ասել է Կոբախիձեն։
Նոյեմբերի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է Վրաստանի հետ
2024 թվականի դեկտեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Մագնիտսկու ակտի շրջանակներում պատժամիջոցների ցանկում է ներառել Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վախթանգ Գոմելաուրիին և Վրաստանի ՆԳՆ հատուկ հարցերով բաժնի տնօրենի նախկին տեղակալ Միրզա Քեզևաձեին։ Ամերիկյան իշխանությունների վարկածով՝ Գոմելաուրին և Քեզևաձեն առնչություն են ունեցել «զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, ընդդիմադիր գործիչների և բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնաճնշումների հետ, այդ թվում՝ 2024 թվականի ցույցերի ժամանակ»։





























