Տավուշի մարզի Իջևան քաղաքում գործող «Իջ-Գրանդ» տեքստիլ արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք գործադուլ են հայտարարել՝ պահանջելով բարելավել իրենց աշխատանքային պայմանները, գործարանի տնօրենից էլ պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը։
«Իջ-Գրանդ» տեքստիլ արտադրամասի տնօրեն Մհեր Միրզոյանը ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան ներկայացուցիչ է գնացել Իջևան՝ տեղում խնդրին ծանոթանալու։




























