Իրանի սահմանապահները կալանավորել են ավելի քան 2 միլիոն լիտր դիզելային վառելիք տեղափոխող օտարերկրյա լցանավ, երկուշաբթի հաղորդել է իրանական Mehr գործակալությունը։

Իրանը հայտարարել է, որ բեռը մաքսանենգ է եղել։

Ըստ գործակալության՝ «Ֆենիքս» անունով նավը կալանավորվել է Հորմոզգան նահանգի ափերի մոտ։ Նավի պատկանելությունը չի հաղորդվում։

Մաքսանենգության մեջ կասկածվող 17 օտարերկրացիներ են ձերբակալվել։

Լրատվամիջոցների գնահատականներով՝ բռնագրավված վառելիքի արժեքը կազմում է 759 միլիարդ ռիալ (ավելի քան 18 միլիոն ԱՄՆ դոլար)։