Զինծառայող Վահե Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության) հատկանիշներով:  Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Մարմնի վրա արտաքին զննությամբ մարմնական վնասվածքներ չեն հայտանաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է»,- նշեց Ավդալյանը։

Ավելի վաղ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։

Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները: