Ուկրաինական OSINT DeepState նախագիծը պնդում է, որ ռուսական բանակը 10 կմ առաջ է շարժվել Պոկրովսկից հյուսիս ընկած հատվածում։ Ինչպես վկայում է DeepState-ի կայքում տեղադրված քարտեզը՝ ռուս զինվորականները, ամենայն հավանականությամբ, գրավել են Կուչերով Յար և Զոլոտոյ Կոլոդեզ բնակավայրերը, իսկ մյուս գյուղերը գտնվում են «մոխրագույն գոտում»։
DeepState-ը նաև նշում է, որ այդ հատվածում ամրացումների բազմաթիվ գծեր կան, որոնք, ըստ ամենայնի, ռուս զինվորականներին հաջողվել է հաղթահարել։ Նախագիծը մեջբերում է ուկրաինացի զինվորականների մեկնաբանությունները, որոնք կարծում են, որ առկա է էշելոնացված պաշտպանության ամբողջական ճեղքման և հակառակորդի կողմից ամրացված դիրքերում ամրապնդվելու վտանգ։





























