Նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի 15-ին կայանալիք բանակցությունների ընթացքում կարող են քննարկել հարաբերությունների կարգավորման և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հարցը։ Այս մասին հայտնում է The Economist ամսագիրը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց խոսքով ՝ չնայած այն բանին, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը կլինի Հանդիպման հիմնական թեման, ամերիկացի և ռուս առաջնորդները կարող են նաև ուշադրություն դարձնել երկու երկրների միջև դիվանագիտական և գործարար հարաբերություններին, Արկտիկայում գործող համագործակցությանը և էներգետիկայի ոլորտին:

Պուտինը և Թրամփը օգոստոսի 15-ին հանդիպում կանցկացնեն Անքորիջ քաղաքում։ Սա կլինի երկու պետությունների ղեկավարների առաջին անձնական բանակցությունը 2021 թվականի հունիսից ի վեր, երբ Պուտինը Ժնևում հանդիպել էր Վաշինգտոնի այդ ժամանակվա վարչակազմի ղեկավար Ջո Բայդենի հետ։