Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում չորս անձի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Թելման Քալաշյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել դատավճիռը և արդարացնել Քալաշյանին։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»–ն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ, ապրիլի 17-ին հրապարակել է դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով Քալաշյանին չորս անձի սպանության համար և դատապարտելով ցմահ ազատազրկման։