Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը վաղաժամկետ կերպով դադարեցրել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցությունը՝ Մոսկվա վերադառնալու համար։
«Գործընկերնե՛ր, շնորհակալ եմ ուշադրության համար»,- ասել է վարչապետը։ «Միաժամանակ, խնդրում եմ ներողամիտ լինել, ես պետք է վերադառնամ Մոսկվա։ Դուք գիտեք, որ այսօր Ալյասկայում տեղի կունենա ռուս-ամերիկյան գագաթնաժողով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրիչ Պուտինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ»։
«Խնդրում եմ շարունակել հանդիպումը։ Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք։ Շնորհակալություն», - եզրափակել է Միշուստինը։
Ռուսական պատվիրակությունը կշարունակի աշխատանքը ԵԱՄԽ-ի (Եվրասիական միջկառավարական խորհուրդ) նիստում։ Ռուսաստանի ներկայացուցիչների շրջանում ամենաբարձր պաշտոնն ունի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ ԵԱՏՄ միջոցառումներին մասնակցում են նաև առողջապահության և տնտեսական զարգացման նախարարներ Միխայիլ Մուրաշկոն և Մաքսիմ Ռեշետնիկովը, «Ռոստեխնադզորի» ղեկավար Ալեքսանդր Տրեմբիցկին։





























