Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկար և բովանդակալից զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սկզբում դեմ առ դեմ, ապա՝ եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ, հայտնել է ինքը՝ Զելենսկին իր Telegram ալիքում, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան։

Բանակցությունների ընդհանուր տևողությունը գերազանցել է մեկուկես ժամը, Թրամփի դեպքում՝ մոտ մեկ ժամ։

Զելենսկին հաստատել է Ուկրաինայի պատրաստակամությունը՝ հնարավորինս արդյունավետ աշխատել հանուն խաղաղության և աջակցել է Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան եռակողմ հանդիպում անցկացնելու Թրամփի առաջարկին:

Նրա խոսքով՝ առանցքային հարցերը կարող են քննարկվել այս ձևաչափով՝ ղեկավարների մակարդակով։

Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է եվրոպացի գործընկերներին ներգրավելու կարևորությունը՝ ԱՄՆ-ի հետ միասին Ուկրաինայի անվտանգությունն արդյունավետորեն ապահովելու համար։

Նա հավելել է, որ շարունակում է համակարգել դիրքորոշումները բոլոր դաշնակիցների հետ և շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային։

Զելենսկին ասել է, որ երկուշաբթի օրը Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ Թրամփի հետ կքննարկի պատերազմի ավարտի մանրամասները։