Reuters-ը, վկայակոչելով աղետների դեմ պայքարի գործակալություններին, հայտնում է, որ հյուսիսային Պակիստանում մուսսոնային հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը վերջին 48 ժամում հասել է առնվազն 321-ի։

Նահանգային աղետների դեմ պայքարի վարչությունը հայտնում է, որ զոհերի մեծ մասը՝ 307 մարդ, գրանցվել է Խայբեր-Պախտունխվա լեռնային նահանգում։