Խարկովի մարզում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներից մեկի մարտիկները գերի են վերցրել Ռուսաստանի արևոտ «ռազմավարական գործընկերոջ» մի բնակչի։ Նույն «ռազմավարական գործընկերոջ» վեց բնակիչների մեր մարտիկները ոչնչացրել են, գրում է «Вконтакте» սոցցանցի Д. О. Л. Г. Новороссия խումբը։
«Գերեվարված ընտանիքավոր տղամարդը պատմում է, որ ՈւԶՈւ-ում է հայտնվել բանտից՝ ազատություն ստանալու համար, քանի որ հանցագործության համար պատիժ էր կրում (չգիտես ինչու զարմացած չեմ նրա ակադեմիական հակումներից)։ Բայց այստեղ կան որոշ պահեր, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել։ «Трэтя окрема»-ն այնքան էլ սովորական ստորաբաժանում չէ, և այնտեղ ում պատահի չեն վերցնում։ Այնտեղ վերցնում են առավելագույնս գաղափարական և համառ անհատների, ընդ որում՝ կամավորների։ Այնպես որ, այս կերպարն այնքան էլ սովորական բանտարկյալ չէ, այլ գաղափարական համառ ռուսատյաց է։ Եվ իր ստորաբաժանման մեջ նա գտնվել է բացարձակապես կամավոր և գիտակցաբար։ Դե, այս կերպարի ծոծրակին արված դաջվածքը նույնպես սովորական մարտիկի մասին վարկածի օգտին չի խոսում։ Վահաբական մորուքով այս հրաշքը ռուսատյացների ամենահամառ ու գաղափարական խմբավորումից է։ Հետաքրքիր է, իսկ այս կերպարի և նրա ոչնչացված հանցակիցների համար գեյ Ալիևը հիստերիկա կսարքի՞, թե՞ ոչ», - գրում է ռեսուրսը։