Իրանի ԻՀՊԿ-ն կիրակի օրը հայտարարել է Սիստան և Բելուջիստան նահանգում երկու ահաբեկչական խմբավորումների վնասազերծման մասին, հայտնում է Mehr-ը։

«Ղոդս» շտաբի ուժերին՝ անվտանգության և հետախուզության այլ ծառայությունների հետ համագործակցությամբ, հաջողվել է հայտնաբերել և ոչնչացնել ահաբեկիչների երկու գաղտնի բնակարան Սիստան և Բելուջիստան նահանգի հյուսիսում և հարավում», - ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

Այս առանձին գործողությունների ընթացքում ոչնչացվել է վեց ահաբեկիչ, որոնք ծրագրել էին ինքնասպան ահաբեկչություններ և դիվերսիաներ իրականացնել։ Ըստ հայտարարության, այս գործողությունների ընթացքում հայտնաբերվել է շուրջ 25 կիլոգրամ պայթուցիկ նյութ և ռումբ։