Վրաստանում ոստիկանությունը ձերբակալել է երեք կնոջ (25, 31 և 43 տարեկան), որոնք մեղադրվում են խմբակային բռնության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ։ Նրանց սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում, հայտնում է Грузия Online-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Քվեմո-Քարթլիում։

Տուժած Զ.Ժ.-ն ենթարկվել է խմբակային հարձակման։

Կանանցից մեկը՝ Ն.Ա.-ն, նրան դանակով վիրավորում է հասցրել որովայնի շրջանում։ Տուժածը հոսպիտալացվել է։

Ոստիկանությունը դանակն առգրավել է որպես իրեղեն ապացույց։

Ըստ լրատվամիջոցների, ձերբակալվածներից մեկը նշանված է եղել տուժածի հետ, և մի քանի օրից զույգը պետք է ամուսնանար։ Միջադեպը տեղի է ունեցել այն բնակարանում, որտեղ նորապսակները պատրաստվում էին ապրել։

Կինը փեսացուին բռնացրել է մեկ այլ կնոջ հետ, ինչն էլ հրահրել է կոնֆլիկտը։

TV Pirveli-ն հստակեցնում է, որ տուժել է ոչ միայն փեսացուն, այլև նրա հետ գտնվող կինը։ Սակայն Վրաստանի ՆԳՆ-ն առայժմ հաստատում է միայն մեկ տուժածի մասին տեղեկությունը։

Առաջիկայում ձերբակալվածներին պաշտոնական մեղադրանք կառաջադրվի։

Դատարանը կորոշի խափանման միջոցի ընտրության հարցը։