ԱՄՆ նախագահ Թրամփը իր ուկրաինացի գործընկեր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ մերժել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը։

Հարցին, թե որքան օգնություն է Վաշինգտոնը դեռ պատրաստ տրամադրել Կիևին, Թրամփը պատասխանեց. «Մենք այս պահին Ուկրաինային ոչինչ չենք տալիս, մենք զենք ենք վաճառում»։ Նա միաժամանակ նշել է, որ չի ցանկանում «որևէ զինադար», այլ ցանկանում է հրադադար և երկարատև խաղաղություն,- գրում է DW-ն։ -Ես սիրում եմ ուկրաինացիներին, ես սիրում եմ բոլոր մարդկանց, ես սիրում եմ ռուսներին։ Եվ ես ուզում եմ դադարեցնել այս պատերազմը», - հավելել է ԱՄՆ նախագահը։