Վաշինգտոնից վերադառնալիս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ Դոնալդ Թրամփը հանդիպում էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ, հայտնում է Թուրքիայի առաջնորդի մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող վերջին իրադարձությունները։ Նախագահ Էրդողանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն ընդգծել են Թուրքիայի առանցքային դերը Ուկրաինայում խաղաղության գործընթացում և Սև ծովում անվտանգությունն ապահովելու հարցում»,- ասվում է X սոցիալական ցանցում արված գրառման մեջ։
«Նախագահ Էրդողանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն նաև մտքեր են փոխանակել կենսունակ և կայուն անվտանգության երաշխիքների վերաբերյալ», - հավելել է մամուլի ծառայությունը։



























