Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը չորեքշաբթի հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է Ռուսաստանի հետ պատերազմի ավարտին աջակցող երկրների կոալիցիայի շրջանակում օգնել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ տրամադրել։
Շվեդիան կարող է ապահովել օդային հսկողություն և հնարավոր է՝ ծովային ռեսուրսներ՝ կախված ընդհանուր կարիքներից և այն դեպքում, եթե դա անվտանգ լինի, շվեդական հանրային SR ռադիոյին տված հարցազրույցում ասել Քրիստերսոնը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդները բանակցություններ են վարել Սպիտակ տանը՝ եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չեն կարող ներառել ՆԱՏՕ-ի պաշտպանությունը, բայց ԱՄՆ-ն պատրաստ կլինի օգնել Եվրոպային։
«Երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը, նրանք (եվրոպական երկրները) պատրաստ են մարդկանց ուղարկել այդ վայր։ Մենք պատրաստ ենք օգնել նրանց, հատկապես, երբ խոսքը վերաբերում է օդային ոլորտին, քանի որ ոչ ոք չունի այն, ինչ մենք ունենք, նրանք իրականում դա չունեն։ Բայց ես չեմ կարծում, թե դա խնդիր կլինի»,- Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Թրամփը։
«Բայց կլինի անվտանգության որոշակի ձև։ Դա չի կարող լինել ՆԱՏՕ-ն, քանի որ դա երբեք տեղի չի ունենա»,- հավելել է ԱՄՆ նախագահը։





























