ԱՄՆ-ն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում ոչ մի պարտավորություն չի ստանձնի, քանի դեռ չի հասկացել, թե ինչ է պահանջվում: Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ։ 

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը բաց է երկխոսության համար, սակայն Վաշինգտոնը չի պատրաստվում պարտավորություններ ստանձնել, քանի դեռ չի պարզվել, թե ինչն է առաջին հերթին անհրաժեշտ ռազմական գործողությունների դադարեցման համար:

Վենսը նշել է, որ Ուկրաինայի ապագա երաշխիքների «առյուծի բաժինը» պետք է վերցնեն Եվրոպայի երկրները, քանի որ «դա նրանց մայրցամաքն է և նրանց անվտանգությունը»: