Ցինհայ նահանգում (Հյուսիսարևմտյան Չինաստան) Խուանխե գետի վրայով անցնող կամրջի շինհրապարակում ճոպանների պոկվելու հետևանքով 4 մարդ զոհվել է, 12-ը՝ անհետ կորել, հայտնում է «Սինհուան»։

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ մոտավորապես ժամը 03:00-ին, կառուցվող կամրջի վրա, որը Սիչուան-Ցինհայ երկաթուղու մի մասն է, հայտնել են Ցինհայ նահանգի համապատասխան գերատեսչությունները։

Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է։

Ըստ հաղորդագրության, կառուցվող կամուրջն ունի պողպատե կամարաձև կառուցվածք։ Սպասվում է, որ կամրջի հիմնական թռիչքային հատվածի միացումը կավարտվի մինչև օգոստոսի վերջ։