Մինչեւ 8 տարվա ազատազրկում է սպառնում Հայաստանի քաղաքացիներին, որոնք կուրգանցի գյուղացուն կեղծ թղթադրամներ են վճարել: Կեղծ փողերի իրացման փաստով քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Կուրգանի շրջանում, հունվարի 20-ին հաղորդել է ՌԴ ՆԳՆ Կուրգանի շրջանի վարչության մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայության տվյալներով` հունվարի 19-ին շրջանի գյուղերից մեկի 49-ամյա
բնակիչը Կուրգան-Եկատերինբուրգ ճամփեզրին խոզի եւ թռչնի միս է վաճառել: Գնորդների թվում նրա հիշողության մեջ մնացել է նոր 5 հազարանոց տվողը: Գյուղացուն թղթադրամը կասկածելի է թվացել, եւ այդ փաստը հաստատվել է մոտակա խանութի հատուկ սարքի միջոցով:
Տուժածը ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել խաբեբաների ավտոմեքենայի մակնիշը, պետհամարանիշը, նույնիսկ նրանց տեսքն է նկարագրել:
Նույն օրվա երեկոյան Ուրալ-Սվերդլովյան շրջանի Կամենսկ քաղաքում ձերբակալվել են կասկածյալները, որոնք Հայաստանի քաղաքացիներ են:




























