Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, իշխող «Միություն հանուն ժողովրդավարական շարժման» կուսակցության անդամ հայազգի Պատրիկ Դեւեջյանը հարցազրույց է տվել թուրքական Milliyet-ին։
Կրճատումով ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.
Ֆրանսիայում ցեղասպանությունը ընդունվել է։ Այս նոր օրինագծից հայերը ի՞նչ օգուտ ունեն։
Այս օրինագիծը երկու բան է փոխելու։ Թուրքական պետությունը Ֆրանսիայում այլեւս ժխտողական քարոզչություն չի կարող իրականացնել։ Եվ երկրորդ՝ հասարակության մեջ կբարձրանա այս խնդրի վերաբերյալ տեղեկությունները։
Այս օրինագիծը Թուրքիայում այդքան քննադատվող 301-րդ հոդվածից ինչո՞վ է տարբերվում։
Հարցը հակառակ կողմից տամ։ Թուրքիան ինչո՞ւ առարկում, երբ Ֆրանսիայում օրինագիծ է ընդունվում, որի նմանը կա հենց Թուրքիայում։
Դուք սպառնալիքներ ստացե՞լ եք։
Շարունակ նամակներ եմ ստանում։ Մի անգամ Hurriyet-ը իմ դեմ ստորագրահավաք սկսեց։ Ամբողջ Եվրոպայի թուրքերից ինձ 5 հազար նամակ եկավ։ Եթե այս օրինագիծը անցնի, նման բաներ այլեւս հնարավոր չի լինի։
Ֆրանսիայում շատերը դեմ են օրինագծին։ Դուք սրա հետ կապված ի՞նչ եք մտածում։
Օրինագծի դեմ հանդես եկող շատ պատգամավորներ փոխեցին իրենց վերաբերմունքը, երբ տեսան Անկարայի արձագանքը։ Ֆրանսիայի նախկին նախագահԻ որդին` Լուի Ժիսկար դ'Էստենը եւս դեմ էր օրինագծին։ Այնուհետ նա հայտարարեց, որ Անկարայից եկած արձագանքներից հետո փոխել է իր միտքը։
Ֆրանսիայում կա՞ն հայեր, որ համակարծիք չեն ձեզ հետ։
Ֆրանսիայի բոլոր հայերն ունեն բռնագաղթի եւ կոտորածի պատմություններ։ Դրա համար էլ ժխտողականությունը ոչ մեկի կողմից ընդունելի չէ։ Այս հարցում համակարծիք ենք։
Ինչքա՞ն եք պայքարելու։
Մինչեւ մահ։ Սա շատ հոգնեցուցիչ է, սակայն այն պատվի խնդիր է։




























